Անտառային փողոցում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 3-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Այմուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառային փողոցում գտնվող եռահարկ տներից մեկում և տարածվել է դեպի մոտակա տներ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։49-ին, մարել՝ 18։21-ին։
Այրվել են եռահարկ տան երկրորդ հարկը (100 քմ), երրորդ հարկի մանսարդի փայտյա կառուցատարրերը (100 քմ) և մոտակա երեք տների տանիքները (210 քմ)։
Կարծիքներ