Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Դիվանագետի խոսքերով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար և ավելացել է 19,47 տոկոսով, հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար և ավելացել 35,29 տոկոսով:

Պարբերականը նաև նշում է, որ Հայաստանում իրականացվում է էլեկտրամեքենաների համար Ուկրաինայի հայերի միության կողմից լցակայանների բացման սոցիալական նախագիծը, երկրում արդեն բացվել է 24 էլեկտրալցակայան Ուկրաինայի հայերի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում