Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 14-ին իրավապահները հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել են։ 

Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց՝ ժամը 18։00-ին ոստիկանության Կոտայք բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ 2 հոգի դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայք բաժնի ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Գասպարյանը և 21-ամյա Իգոր Մուսայելյանը։ 

Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ռոսիայի փողոցում, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։

 Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա․ Մանուկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս և պատճառել մարմնական վնասվածքներ, որի ժամանակ ընկել է և իր ձեռքում գտնվող դանակով պատահաբար հարվածել է ինքն իրեն և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։

Կոտայքի համայնքային ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Ա․ Մ․-երին, ովքեր տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում