Մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան փոխել օդի որակը ձմռան ամիսներին. Ավինյան

Մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան փոխել օդի որակը ձմռան ամիսներին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացու կողմից տրված օդի որակի վերաբերյալ հարցին:

«Մենք ամբողջ քաղաքում ունենք տեղադրված մոտ 160 օդի որակի չափիչ սարքեր, որոնք տեղադրված են ամենախոշոր շինարարությունների հատվածում: Այդ օդի որակի չափիչ սարքերը ցույց են տալիս, որ ավելի տաք ամիսներին օդի որակը բավականին լավն է, և ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես ձմռանը, Երևանում օդի որակը իրապես ոչ այնքան բարվոք է: Հետևապես մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը բոլոր այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան էականորեն փոխել օդի որակը ձմռան ամիսներին: Մասնավորապես, կենտրոնացած ենք լինելու մեր քառամյա ծրագրով հանքարդյունաբերության վրա, կարգավորում ենք ունենալու ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համար, կանաչապատման ուղղությամբ ենք աշխատանքներ պլանավորում: Վերջին երեք տարիներին մենք մոտավորապես 50 հա կանաչ տարածքներ ենք ստեղծել իրենց ոռոգման համակարգերով, որոնք նույնպես նպաստում են Երևանում օդի որակի բարելավմանը: Այս ծրագրերը շարունակական են լինելու»,- նշել է Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում