Ամերիկյան Donald Cook Էսկադրային ականակիրը ուղեւորվել Է Սեւ ծով
Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային Էսկադրային ականակիրը պարեկության Է ուղեւորվում Է Սեւ ծով: Այդ մասին հաղորդում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը: «USS Donald Cook DDG-75-ն սկսել Է նեղուցով անցնել Սեւ ծով… ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը կանոնավոր կերպով պարեկում են անցկացնում այս ջրերում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների ու գործընկերների»,-ասվում Է Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:
Նշվում Է, որ Էսկադրային ականակրի առաջիկա մուտքը Սեւ ծով յոթերորդը կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ի նավերի համար: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում Է Նեապոլում (Իտալիա), անցկացնում Է ռազմածովային գործողությունների ամբողջական սպեկտր, հաճախ դաշնակից եւ միջգերատեսչական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով առաջ մղել ազգային շահերը եւ Եվրոպայում ու Աֆրիկայում անվտանգությունն ու կայունությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ