Ռոնալդուն «Յուվենտուսում» կմնա մինչև պայմանագրի ավարտը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մնալ Թուրինի «Յուվենտուսում»՝ չնայած նրա հեռանալու մասին լուրերին:
Tuttosport-ի համաձայն՝ «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն տպավորել է 35-ամյա ֆուտբոլիստին, որը մտադիր է իտալական ակումբում մնալ մինչև գործող պայմանագրի ավարտը: Ռոնալդուն գոհ է թիմում իր կարգավիճակից և ցանկանում է Պիրլոյին օգնել տիտղոսներ նվաճելու հարցում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:
Կարծիքներ