Ուկրաինայի պետական սահմանի ամբողջ գիծը կվերականգնվի. Զելենսկի (լուսանկարներ)
Կգա ժամանակը, և Ուկրաինայի պետական սահմանի ամբողջ գիծը կվերականգնվի: Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:
«Եվ որպեսզի դա տեղի ունենա ավելի շուտ, մենք բոլորս պետք է կենտրոնացած լինենք, պատրաստ լինենք համարձակորեն դիմակայելու չարին և պատասխանելու Ուկրաինայի, մեր ժողովրդի, մեր ազատության դեմ ուղղված յուրաքանչյուր հանցավոր գործողության։ Չարը կպատժվի»,-գրել է Զելենսկին:
Նա գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել:
Կարծիքներ