Ահաբեկչություն Սիրիայում. կան զոհեր ու վիրավորներ
Նախօրեին Հալեպի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում մինապատ ավտոմեքենա է պայթեցվել, վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը՝ անչափահասներ : Մեքենան կայանված է եղել Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» զինված խմբավորման հենակետերից մեկի մոտ։
Ըստ արաբական լրատվամիջոցների, ենթադրվում է, որ մեքենան կարող են ականապատած լինել քրդական խմբավորման անդամները։
Հալեպի հյուսիսում էլ զոհվել են «Սիրիայի ազգային բանակի» 3 զինյալներ՝ ենթարկվելով հարձակման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
Դեյր Զորի հյուսիսում հաջողվել է ձերբակալել մեկ ԻՊ մահապարտ ահաբեկչի, իսկ մեկն էլ պայթեցրել է ինքն իրեն, որի արդյունքում քուրդ զինյալներից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ռմբակոծվել է նաեւ Սիրիայի Հասակե բնակավայրի հարավային շրջանը։ Թիրախավորվել է մասնավորապես տարածքում գտնվող նավթահանքը։ Ռմբակոծության հետեւանքով պայթեցվել է մոտոցիկլետ, որի վրա գտնվող 2 անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։
Հասակե և Դեյր-Զոր նահանգների սահմանի մոտակայքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով նավթատար մեքենա էլ է պայթել, վիրավորվել է տեղի բնակիչներից մեկը։
Կարծիքներ