«Իմ քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները կհամատեղեն ջանքերը ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայրապետյանը:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ։
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ:
Կարծիքներ