Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ Վաշինգտոնում ՀՀ Արտաքին հործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այս փաստաթղթով արձանագրովել է նշանակալի անկյունաքարային ձեռքբերում:

«Կարճ ժամանակհատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու շրջանակ է հաղորդում՝ պաշտապանական և անվտանգության, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:

Ըստ նրա՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։

«Մենք միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ համընդհանուր շահերի ներքո այս փաստաթուղթը հանդիսանալու է երկկողմ հարաբերությունների առանցքը: 

Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցությանը՝ Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում