Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Հունվարի 14-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերին:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերի առանձնազրույցը:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և UNIDO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել առկա ծրագրերի ներկա ընթացքի, ինչպես նաև նոր ծրագրերի նախանշման շուրջ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակագը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում