Warner Bros.-ի տնօրենը հայտնել է Հարի Փոթերի մասին նոր ֆիլմեր նկարելու ցանկության մասին
Warner Bros. Discovery ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը ներդրողներին հայտնել է, որ ձգտում է Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր թողարկել, եթե բրիտանացի գրող, Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը տա իր համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։
«Մենք Հարի Փոթերին չենք նկարել արդեն 15 տարի։ DC-ի ֆիլմերը և ֆիլմերը Հարի Փոթերի մասին վերջին 25 տարում մեծ եկամուտներ են բերել Warner Bros.-ին»,- ասել է Զասլավը՝ նշելով, որ դրա համար պարտադիր է Ռոուլինգի համաձայնությունը։
Հարի Փոթերի մասին պատմող յոթ գրքերը լույս են տեսել 1997-2007 թվականներին՝ համաշխարհային հռչակ բերելով Ռոուլինգին։ Շուրջ 80 լեզվով թարգմանված գրքերը տպագրվել են ավելի քան 500 միլիոն օրինակով։ Գրքերի հիման վրա նկարահանվել էր ութ ֆիլմ։
Կարծիքներ