Ադրբեջանը կիրառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ. հայկական կողմից կա 2 զոհ, իրավիճակը ծայրաստիճան լարված է. ՊԲ
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Այս մասին հայտնումե ն Արցախի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում կար վիրավոր:
Կարծիքներ