Պուտինը օրենք է ստորագրել ՌԴ֊ում եռօրյա քվեարկության մասին
Վլադիմիր Պուտինը ՌԴ բոլոր ընտրություններում բազմօրյա քվեարկության մասին օրենք է ստորագրել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում:
Ավելի վաղ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ էին ընդունվել Պետդումայի և հաստատվել Դաշնության խորհրդի կողմից: Այժմ Ռուսաստանում բազմօրյա քվեարկության ձևաչափը կկիրառվի ոչ միայն տեղական հարթակում, այլև Դումայի ընտրությունների ժամանակ: Ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրատեղամասերը կկարողանան աշխատել մի քանի օր անընդմեջ, բայց ոչ ավելի, քան երեք օր: Այս ձևաչափով՝ քվեաթերթիկները կհաշվարկվեն քվեարկության վերջին օրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ նշել էր, որ եթե ընտրությունների ընթացքում ընդունվի եռօրյա քվեարկության մասին օրենքը, շատ բան պետք է փոխվի: Փորձագետները նշել են, որ բազմօրյա քվեարկության փորձը հաջող է անցել և ցույց է տվել դրա արդյունավետությունը:
Կարծիքներ