Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի
Մհեր Մկրտյանն այսօր կդառնար 90 տարեկան: 1930 թվականին ծնված մեծանույն դերասանը եղել և կմնա հայ կինոյի ամենախորհրդավոր կերպարներից մեկը: Վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ Մհեր Մկրտչյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Անվանի դերասանի 90 ամյակի շրջանակում տրված պատվավոր քաղաքացու կոչումը այսօր հանձնվեց վերջինիս անունը կրող թանգարան քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Նախորդ տարի աննախադեպ այցելուներ ունեցող թանգարանի դռներն այսօր, համավարակով պայմանավորված, փակ են, սակայն հետաքրքրվողներն ու Մհեր Մկրտչյանի մասին պատմող հուշատուն այցելել ցանկացողները շատ են: Ըստ քաղաքային իշխանությունների Ֆրունզի մահից միայն տարիներ անց հանձնված պատվավոր քաղաքացու կոչումը ուշացած է, սակայն բացը լրացվեց հոբելյանական տարում: Այնուհետ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Ֆրունզի հուշարձանին ծաղիկներ են խոնարհել:
Կարծիքներ