Ողբերգական դեպք Արագածոտնում. գորգ լվանալիս 49-ամյա կինը հոսանքահարվել, մահացել է

Ողբերգական դեպք Արագածոտնում. գորգ լվանալիս 49-ամյա կինը հոսանքահարվել, մահացել է

Հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի  գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ է լվացել։ Այդ ընթացքում շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում