Ախալքալաքում երկու անձի խոսակցությանը հաջորդել են կրակոցներ․ կա վիրավոր և ձերբակալված

Ախալքալաքում երկու անձի խոսակցությանը հաջորդել են կրակոցներ․ կա վիրավոր և ձերբակալված

Երեկ ուշ երեկոյան Ախալքալաքում կրակոցներ են հնչել։ Jnews-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարության ածառայողները շրջափակել են Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկի շրջակա տարածքը: Ըստ ականատեսների՝ երեք կրակոց է հնչել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու տղամարդ խոսել են ինչ–որ հարցի շուրջ, որին հաջորդել է կրակոցները։  34–ամյա տղամարդ է վնասվածքներ ստացել, նրան վիրահատել են։

Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է մեկ անձ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում