Սերբ պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Միհայլո Յովանովիչի հետ: 31-ամյա պաշտպանը հանդես է եկել սերբական «Մլադոստ», «Վոզդովաց» և «Ինջիյա», չեխական «Օլոմոուց», «Կարվինա» և «Բռնո», բելառուսական «Նեման» և ղազախական «Տարազ» ակումբներում:
Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Մալթայի 25-ակի չեմպիոն «Վալետա»-ն էր, որի հետ Յովանովիչն օրեր առաջ է խզել պայմանագիրը` «Ալաշկերտ» տեղափոխվելու մտադրությամբ:
Կարծիքներ