Սառույցը հալչում է. Անջելինա Ջոլին՝ Բրեդ Փիթի մասին
Սառույցը հալչում է. Անջելինա Ջոլին՝ Բրեդ Փիթի մասին Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին պատմել է Բրեդ Փիթի և երեխաների հետ փոխհարաբերությունների մասին: «Հանուն երեխաների ես ուզում էի, որ իրենց հայրը լինի կողքիս։ Նա ապրում է մեզ բավականին մոտ: Ամենից շատ մեր տան տարածքում ինձ դուր է գալիս այն, որ այստեղ կան շատ արահետներ, որտեղ կարելի է զբոսնել և մտածել: Ես շատ բախտավոր եմ, որ մենք այստեղ ենք բնակվում: Վերջին մի քանի տարիները բավականին ծանր էին մեզ համար: Ես կենտրոնացած էի մեր ընտանիքի «բուժման» վրա։ Ամեն ինչ դանդաղ վերադառնում է իր բնականոն հունին, կարծես սառույցը հալչում է, եւ մեր մարմնի մեջ վերականգնվում է արյան շրջանառությունը»,-պատմել է Ջոլին:
Կարծիքներ