Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 25-ի
Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի հենամեջի փլուզման զոհերի թիվը հասել Է 25-ի: Մայիսի 4-ի ուշ երեկոյան նրանց անունները Twitter-ում հրապարակել Է մեգապոլիսի դատախազությունը:
Ավելի վաղ հայտնել Էին 24 զոհվածների մասին: «Մեխիկոյի դատախազությունը տեղեկացնում Է, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենի 12-րդ գծում ցավալի իրադարձությունների ընթացքում բոլոր զոհվածների մարմինները ճանաչվել են եւ հանձնվել հարազատներին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Զոհերի թվում Է մի 13-ամյա երեխա:
Մեխիկոյի հարավում «Օլիվոս» կայարանի շրջանում մետրոկամրջի հենմեջը մայիսի 3-ի ուշ երեկոյան փլվել Է՝ դրանով անցնող շարժակազմի հետ մեկտեղ: Երկու վագոններն ընկել են շուրջ 10 մետր բարձրությունից: Ողբերգության կապակցությամբ երկրում հայտարարվել Է եռօրյա ազգային սուգ: Գիծը, որտեղ տեղի Է ունեցել աղետը, անորոշ ժամկետով շահագործումից հանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ