Ֆրանսիացի պատգամավորն Արցախի ճանաչման մասին նախագիծ է ներկայացրել
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հայտնում է, որ այս շաբաթ Սենատին է ներկայացնելու Արցախի ճանաչման մասին նախագիծ:
«Դիմակայել Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա՝ նշանակում է նաեւ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ հանդես գալ: Այս շաբաթ ես Սենատին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ կներկայացնեմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բուայեն:
Կարծիքներ