Շվեյցարիայում մշակվել է թեստ՝ արյան կաթիլի միջոցով կորոնավիրուսի դեմ հակամարմինները հայտնաբերելու համար
Շվեյցարացի գիտնականները մշակել են թեստ, որն արյան կաթիլի միջոցով որոշում է՝ արդյոք օրգանիզմում առկա են կորոնավիրուսի հակամարմիններ: Այս մասին գրում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցին:
«Հակամարմինների թեստը կարող է լինել հզոր գործիք` SARS-CoV2- ով վարակի տարածմանը հետևելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկ անալիզի արժեքը գնահատվում է 60 ցենտ: Անալիզի համար անհրաժեշտ են արյան նմուշներ և թեստային ռեագենտներ, դրանք փոխանցվում են միկրոֆլյուիդային չիպի միջոցով: Եթե պատկերում կան հակամարմիններ, մոլեկուլը մանրադիտակի տակ արձակում է ազդանշան, որը նման է ֆլուորեսցենտային լույսի:
Գիտնականներն արդեն փորձարկել են 155 մարդու արյուն, որոնք ունեցել են կորոնավիրուս: Թեստավորման ճշգրտությունը 98% է եղել:
Կարծիքներ