Արցախում կորոնավիրուսի 181 նոր դեպք է հաստատվել
Արցախում վերջին մեկ օրում կատարվել է 413 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 անձ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4557 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
Կարծիքներ