Սերգեյ Լավրովը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բեռլին այցը, որը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը պետք է գերմանացի իր գործընկերոջ հետ մասնակցեր գիտակրթական համագործակցության տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամկետները համաձայնեցվել են մեկ տարի առաջ և հաստատվել՝ օգոստոսի 11-ին: Ամեն դեպքում սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը հայտնել է ԱԳ նախարարի աշխատանքային գրաֆիկի փոոխության մասին՝ կապված միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցելու հետ:
«Այսպիսով, Լավրովի Բեռլին այցի նախնական նպատակը դարձավ ոչ ակտուալ, իսկ առաջարկված երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ խիստ կրճատված»,-պարզաբանել է գերատեսչությունը:
Կարծիքներ