Խնձրիստանում ոչ բնակելի տուն է այրվել

Խնձրիստանում ոչ բնակելի տուն է այրվել

Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, լիամարվել` 00։30ին։ Տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում