Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի փոխարտգործնախարարը ընդգծել է վարչակազմի հավատարմությունը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին՝ ասելով, որ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության և բանակցությունների համար՝ հավասարակշռված համաձայնագրերի միջոցով ազգային շահերը պաշտպանելու համար:
Նա լավատեսություն է հայտնել բանակցությունների շարունակման և փոխգործակցության վերաբերյալ և հայտարարել, որ եթե բոլոր կողմերն իրատես լինեն և խուսափեն անցյալի սխալներից, Իրանը կողջունի բանակցությունների վերսկսումը:
Կարծիքներ