ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, չենք կարող սա չնկատել և ոչինչ չանել. Փաշինյան
ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ոչ մի բան չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում՝ միջազգային գործիքներ ձեռք բերել:
Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտությունը:
«Մենք այսօր փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որ մեզ կարող է հասու լինել սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն: Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. մենք այն վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ 2022 թ. սեպտեմբերի, 2021 թ. մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան. սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացման առումով՝ այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները:
Մենք ակտիվ աշխատում ենք, որ ՌԴ-ում այս ամենի հետ կապված ճիշտ ընկալումներ ձևավորենք: Հռոմի ստատուտի հետ կապված շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը բոլոր մտավախությունները կարող է փարատել, և մենք աշխատում ենք այդ լուծման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ