Կանադան դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին
Կանադան կբոյկոտի Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր Twitter-ի էջում։
«Կանադան նախկինի պես խորապես մտահոգված է Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումների առնչությամբ: Դրա պատճառով մենք Պեկին չենք ուղարկի դիվանագիտական ներկայացուցիչների՝ Օլիմպիական և Պարալիմպիկ ձմեռային խաղերին։ Մենք կշարունակենք աջակցել մեր մարզիկներին, ովքեր քրտնաջան աշխատում են համաշխարհային հարթակում մրցելու համար», – գրել է Կանադայի վարչապետը:
Կանադան դարձել է չորրորդ երկիրը, որը բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին։ Ավելի վաղ Օլիմպիադային դիվանագետներ չուղարկելու որոշում են կայացրել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Նոր Զելանդիան ևս որոշել է պաշտոնյաների չուղարկել Օլիմպիական խաղերին, սակայն դա պատճառաբանել է ոչ թե բոյկոտով, այլ համավարակով։ Իսկ Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել այս առնչությամբ հապճեպ որոշումներ կայացնելուն և իրավիճակը միջազգային մակարդակով քննարկելուն։
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-22-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։
Կարծիքներ