Վարագավան բնակավայրում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ