Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ Արցախի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները վերադառնան իրենց ելման դիրքեր:

Այս մասին այսօր ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը՝  Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

«Մի բան հստակ է, որ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե ՛ գյուղի, թե՛ բարձունքի ուղղությամբ, ես կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր, սա շատ հստակ է», - հայտարարեց Գնել Սանոսյանը։

Հարցին՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՞ ոչ, Սանոսյանն ասաց.«Ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ: Ես նախարար եմ, իմ մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել: Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները և պատկերացումները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քարտեզներ էր հրապարակել՝ ընդգծելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

«2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում