Ջանիբեկյան Սոսին թուրք անվանողներն ու վերջինիս վրա շիշ շպրտողները նրա չափ ի՞նչ են արել Արցախի համար
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրում է.
Ջանիբեկյան Սոսին թուրք անվանողներն ու վերջինիս վրա շիշ շպրտողները Սոսի չափ ի՞նչ են արել Արցախի համար։
Տեղեկացնեմ, որ Ջանիբեկյան Սոսը վարում է «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին։
Ի տարբերություն Երևանի կենտրոնում Արցախը փրկողների Սոս Ջանիբեկյանը ամսվա կեսն ապրում է Արցախում, գումար է հավաքագրում անօթևան արցախցիների բնակարանային հարցերը լուծելու համար։
Հիմա Սոսը թու՞րք է, դուք էլ Արցախը փրկո՞ղն եք։
Կարծիքներ