Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել
Նորվեգիայի տարեցների խնամքի կենտրոնում բնակվող երկու մարդ մահացել է այն բանից հետո, երբ նրանց պատվաստել են կորոնավիրուսի դեմ, հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը:
«Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը ստուգում է անցկացնում տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների շրջանում մահվան երկու դեպքերից հետո, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նորվեգիայի ազգային առողջապահության գործակալությունն ու ինստիտուտը երեքշաբթի հաղորդագրություն են ստացել այն մասին, որ տարեցների խնամքի կենտրոնում բնակվող երկու անձինք մահացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ենթարկվելուց մի քանի օր անց: Մասնագետները պարզում են, թե արդյոք պատվաստումը կապ ունի տարեցների մահվան հետ։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Կարծիքներ