Ասադն Անկարային մեղադրել է իր երկրում բռնությանն ու ընդդիմադիր զինյալներին աջակցելու մեջ

Ասադն Անկարային մեղադրել է իր երկրում բռնությանն ու ընդդիմադիր զինյալներին աջակցելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Sky News Arabia-ի հետ բացառիկ հարցազրույցում կտրականապես հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման մասին վերջին լուրերը։

Ասադն Անկարային մեղադրել է իր երկրում բռնությանն ու ընդդիմադիր զինյալներին աջակցելու մեջ․ «Ինչո՞ւ պետք է ես ու Էրդողանը հանդիպենք։ Զովացուցիչներ խմելու համա՞ր»,- կատակել է Ասադը։

Նա նշել է, որ դեմ առ դեմ քննարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թուրքական զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից և ստեղծվի խաղաղության համապարփակ ճանապարհային քարտեզ։

«Մեր նպատակը Թուրքիայի զորքերի դուրսբերումն է Սիրիայի տարածքից, մինչդեռ Էրդողանի նպատակն է օրինականացնել Թուրքիայի օկուպացիոն ներկայությունը Սիրիայում»,- նշել է Ասադը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում