Հայաստանում արտադրված մեկ թեստի արժեքը 2,5 դոլար է, ճշգրտությունը՝ 98-100%. Արսեն Առաքելյան

Հայաստանում արտադրված մեկ թեստի արժեքը 2,5 դոլար է, ճշգրտությունը՝ 98-100%. Արսեն Առաքելյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրված մեկ կորոնավիրուսի թեստ արժեքը 2,5 դոլար է: Դե իսկ աշխարհում նման թեսերի միջին արժեքը 10 դոլար է:

«Թեստերի արտադրության աշխատանքները սկսել ենք մոտավորապես մարտի կեսերին, իսկ թեստերի մշակման աշխատանքները սկսեցինք մայիսի 14-ից: Ըստ մեր փորձարկումների՝ այս թեստերը համեմատած ներկրված թեստերի ունեն մոտավորապես 98-100% ճշտություն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Առաքելյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրության համար Կառավարությունից  ստացել են 500 հազար դոլար, որից այս պահին օգտագործվել է 250 հազարը, որի արդյունքում արտադրվել է 100 թեստ: 

«Հիվանդությւոնների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անկախ փորձարկումներ էր իրականացնում այս թեստերի հետ կապված և հիմա արդյունքներն ուղարկել է առողջապահության նախարարություն: Երեկ երդեն առողջապահության նախարարությունից գրություն ենք ստացել և հիմա  պետք է թեստերը տրամադրենք նախարարությանը, որտեղից էլ արդեն դրանք կտրամադրվեն համապատասխան լաբորոտորիաներին»,-ասաց Մոլեկտուլյար կենսաբանական ինստիտուտի տնօրենը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում