Եկեղեցիների զանգերն ամեն օր կեսօրին տասը րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն, և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։
Կարծիքներ