Անցան տարիներ, Արամայիսս դարձավ Թադե քահանա․ Տեր Հովհաննեսը աջակցություն է հայտնել Տեր Թադեին

Անցան տարիներ, Արամայիսս դարձավ Թադե քահանա․ Տեր Հովհաննեսը աջակցություն է հայտնել Տեր Թադեին

Տեր Հովհաննեսն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառում անելով ու աջակցություն հայտնելով Տեր Թադեին։

Էս լուսանկարն ինձ տարավ 16 տարի հետ՝ ուսանող ժամանակներս

Ուրեմն՝ ես ու էս մեր Արամայիսը չունեինք Նարեկ աղոթագիրքը, բայց շատ էինք ուզում մեր սեփականն ունենայինք, որ էլ բարձր լսարանցիներից չվերցնեինք։
Որոշեցինք աշխատել ու գնել, բայց ո՞վ էր մեզ աշխատանք տալու քննությունների մեջտեղում երկու ազատ օր ունեինք, որ կարող էինք աշխատել։
Դուրս եկանք ճեմարանից, սկսեցինք խանութներում հարցնել 2 օրվա գործի տեղ։ Մի քանի ժամ քայլելուց հետո գտանք մի խանութ, որը գիշերն էլ էր աշխատում, վերջը Արամայիսի համառ ջանքերի արդյունքում մեզ ընդունեցին գիշերվա սմենի վաճառող մեկ գիշերը 1700 դրամ վճարումով, որպես անփորձ աշխատողի
Երկու օր աշխատեցինք, ստացանք 3400 դրամ, որը լրիվ հերիք էր Նարեկ ունենալու համար, եւ ունեցանք։

Անցան տարիներ, հետո Արամայիսս դարձավ Թադե քահանա(մրջունի նման աշխատող մարդ ա), ես էլ Հովհաննես քահանա։
Փառք Աստծո
2007թ. Դպրական ձեռնադրություն, Մայր Տաճար

Հետևեք մեզ նաև Տելեգրամում