ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին
Հունիսի 7-ին Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Հայաստան-Բելգիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին։
Այս մասին տեղեկացնում է դեսպանությունը:
Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվո շքանշան է շնորհվել Բելգիայի ներկայացուցիչների պալատի արարողակարգի աշխատակից, Միջխորհրդարանական միության Եվրասիական տարածաշրջանային խմբի բելգիական խմբի քարտուղար, Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին:
Կարծիքներ