Ֆրանսիայում ընթանում է արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայում այսօր ընթանում է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
Երկրում գրանցված է 49,5 մլն ընտրող։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և բաց կլինեն մինչև 18:00-ն:
Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։
Առաջին փուլի արդյունքներով՝ աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցությունը և նրա դաշնակիցները 33,15 տոկոս ձայնով զբաղեցրել են առաջին տեղը։
Հաջորդը գալիս է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ ստանալով ձայների 27,99%-ը։
Նախագահական «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիան հավաքել է 20,04 տոկոս։
Կարծիքներ