Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են սեղանի թենիսի մրցումների հաղթողները

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են սեղանի թենիսի մրցումների հաղթողները

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի տղաների և աղջիկների մրցումները: Այս մասին գրում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Մարզական խաղերին մասնակցել է 15 բարձրագույն ուսումնական հաստատության թիմ՝ շուրջ 100 մասնակցով:

Աղջիկների թիմային պայքարում հաղթող է դարձել Երևանի պետական համալսարանի թիմը։ Երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը։

Տղաների թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը, երկրորդ տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել են Երևանի պետական համալսարանի ուսանողները։

Աղջիկների անհատական պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Գալստյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Էլեն Բախչաջյանը Երևանի պետական համալսարանից, իսկ երրորդ տեղը գրավել է Յանա Պետրոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։

Տղաների անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանող Արամ Անտոնյանը։ Երկրորդ տեղն է գրավել Դավիթ Վարդանյանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռազմիկ Մկրտչյանը՝ Երևանի պետական համալսարանից։

Թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (180 միավոր), երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանն է (160 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (130 միավոր):

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված բուհերը, ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով առաջիկայում կանցկացվեն բասկետբոլի և վոլեյբոլի մրցումները։

Բասկետբոլի մրցումները կանցկացվեն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի մարզահամալիրներում, իսկ վոլեյբոլի մրցումները՝ դեկտեմբերի 2-ից 7-ը Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում։

,

Հետևեք մեզ նաև Տելեգրամում