Օգնենք փրկել 16 տարեկան երեխայի կյանքը

16․03․2021թ․-ին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Արևաշող գյուղի պատանի Գևորգ Գևորգյանը ենթարկվել է վրաերթի, որից հետո Սպիտակի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաքի «ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» բժշկական կենտրոն։
Ստորև պատմությունը փաստող հղումներ՝
1 - https://www.facebook.com/watch/?v=465621171241584
2 - https://m.shamshyan.com/hy/article/2021/03/17/1181821/
Բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից մինչ օրս իրականացվել են բազմաթիվ բարդ վիրահատություններ, որի շնորհիվ այսօր Գևորգը պայքարում է ապրելու համար, սակայն այսօր էլ երեխայի վիճակը ծանր է, կոնտակտի մեջ չի մտնում և կարիք կա, թե նոր վիրահատությունների, թե շարունակական վերականգնողական բուժման։
Վիրահատություններն իրականացվել են անվճար, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ նման ծանր իրավիճակում որքան ֆինասական միջոցներ է պահանջվում (դեղորայքներ, անալիզներ, ծնողների կացություն, սնունդ, խնամքի պարագաներ և այլն):
Գևորգին և իր ընտանիքին ճանաչողները ֆինանսապես և բարոյապես արել են անհնարինը, որպեսզի Գևորգի ընտանիքին օգնեն այս դժվար իրավիճակի մեջ, սակայն ծասերը գնալով շատանում են և հիմա անհրաժեշտ է բոլորիս՝ գոնե նվազագույն ֆինանսական աջակցությունը։
Երեխայի վերականգնողական աշխատանքները շատ երկար կտևեն և մեր կողմից ցանկացած ֆինանսական (նույնիսկ ամենափոքր) օգնություն միայն կմեծացնի երեխայի բուժման ծախսերը ժամանակին հոգալու հնարավորությունը։
Պատանի Գևորգի հայրիկի՝ Գևորգ Գևորգյանի անունով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացվել են հաշվեհամարներ:
Քարտի համար 4578 8900 0072 9044
ՀՀ դրամ – 2051073264511001
ԱՄՆ դոլար – 2051073264511020
Եվրո – 2051073264511040
ՌԴ ռուբլի – 2051073264511041
Երեխայի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել երեխայի հոր՝ Գևորգ Գևորգյանի հետ +374 94 51 72 32
Կարծիքներ