Լեհաստան է ժամանել ամերիկացի զինվորականներով 4 ինքնաթիռ
Լեհաստան է ժամանել առնվազն չորս C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ ամերիկացի դեսանտայիններով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով արևմտյան ավիացիոն ռեսուրսների տվյալներին։
Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Ֆորտ-Բրեգ բազայից և վայրէջք կատարել լեհական Ժեշուվ քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 90 կմ հեռավորության վրա։
Այնտեղ կտեղակայվի ընդհանուր առմամբ 1700 ամերիկացի դեսանտային։
Հիշեցնենք, երեկ Ժեշուց էր ժամանել ԱՄՆ-ի մի քանի դեսանտային խումբ։ Դիվիզիայի հրամանատար Քրիստոֆեր Դոնահյուն հայտարարել է, որ Լեհաստան ժամանած դեսանտայինները կուժեղացնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների օպերատիվ համատեղելիությունն ու պատրաստվածությունը։
Կարծիքներ