Արցախի ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ
Արցախի Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են պատերազմական դրության հետ կապված մտահոգությունները, քննարկվել Արցախին պարտադրված պատերազմում ԱՀ և ՀՀ անելիքները՝ իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու համար: Քննարկվել են նաև այս ուղղությամբ ՀՀ՝ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների հեռանկարները:
Կարծիքներ