Էրդողանը առջարկում է Արցախի հարցով աշխատանքային խումբ ստեղծել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով աշխատանքային խումբ ստեղծ: Այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին:
Երկու երկների նախագահները շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթցքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քննարկելով խաղաղություն հաստատելու տարբերակների, ինչի ժամանակ էլ Էրդողանը հանդես է եկել այդ առաջարկությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը ողջունել է Էրդողանի գաղափարը և առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են անցնել երկկողմ ձևաչափի, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից դուրս։ Պաշտոնական Անկարան և Մոսկվան սակայն, դեռևս մեկնաբանություն չեն տվել:
Կարծիքներ