Ռուս աղջկա ֆոտոներով, բայց իրականում ցմփոր, բեղերով ադրբեջանցի. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին:
«Էն որ ֆեյք էջ ա, ռուս աղջկա ֆոտոներով, բայց ներկայանում ա հայ, իսկ իրականում, ամենայն հավանականությամբ, մի բեղերով ու ցմփոր ադրբեջանցի ա էջը վարում ու հավաքում ա տեղեկատվություն թիրախային մարդկանց ու կազմակերպությունների վրով։ Ու տակը լիքը հայ տղամարդիկ, թե բա սիրուն ջան, սիմպո ջան, կծես, չայ խմես»,-գրել է Մարտիրոսյանը՝ հրապարակելով աղջկա լուսանկար ու նշելով, որ նկարի աղջիկը ևս գոյություն չունի:
Կարծիքներ