Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել սեպտեմբերին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին՝ սահմանի անօրինական հատման համար, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

« Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո, Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին», – գրում է թերթը:

Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Նախարարները մտքեր էին փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Կողմերը նշել են, որ վերջին շրջանի հռետորաբանությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին, և բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում