Ֆրինյուզի լրագրող Սոնա Աբունցը արժանացավ «Լավագույն հեռուստառեպորտաժ» անվանակարգին
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում պարգևատրման և մրցանակներ շնորհելու օր էր: Այս անգամ մրցանակներ ու շնորհակալագրեր ստացողները լրագրողներն էին: ԱԻՆ-ը ամփոփեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր զարգացնել լրատվամիջոցների ճգնաժամային հաղորդակցության կարողությունները ԱԻՆ-ԶԼՄ գործակցության ամրապնդման միջոցով: Կազմակերպված քարոզարշավի ընթացքում լրագրողները մշակել և ներկայացրել են Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, նվազեցման, ճգնաժամային հաղորդակցության մասին հեռուստառեպորտաժներ, ռադիոնյութեր, տպագիր նյութեր, նաև առցանց նյութեր: Լավագույններն արժանացան հատուկ մրցանակների: Ֆրինյուզ հեռուստաընկերության լրագրող Սոնա Աբունցը «Ինչքանո՞վ են սեյսմիկ նորակառույց բազմաբնակարան շենքերը» թեմայով ներկայացրած ռեպորտաժով հաղթեց լավագույն հեռուստառեպորտաժ անվանակարգում:
Ստորև ներկայացնում ենք հաղթող ճանաչված ռեպորտաժը:
Կարծիքներ