Սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ակունք համայնքում

Սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ակունք համայնքում

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով սալիկապատվել են Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամության փողոցի մայթեզրերը:

Ասֆալտապատվել է նաև փողոցի այն հատվածը, որը անձրևային օրերին գտնվում էր անանցանելի վիճակում՝ ջրափոսերի գոյացման պատճառով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում