Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185) դարձել է արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ
հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:

Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Գառնիկ Չալոյանը, իսկ 67 կգ քաշային Գոռ Սահակյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում