Արտակարգ դեպք Երևանի մետրոպոլիտենում. 5 անձ ձերբակալվել է
Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում:
«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը: Քրեական գործ է հարուցվել ԱԱԾ-ի կողմից, մետրոպոլիտենի ոստիկանության կողմից, և Քննչական կոմիտեի մեր գործընկերների կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում երեկ երեկոյան 5 քաղաքացի արդեն ձերբակալված է»։
Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
Կարծիքներ