Ֆրանսիան դեկտեմբերի վերջին կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլն սկսել դեկտեմբերի վերջին շաբաթվանից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում:
«Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 21-ին, դեղամիջոցների հարցերով Եվրոպական գործակալությունը պետք է որոշում կայացնի պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ: Հույս ունենք, որ դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք սկսել Ֆրանսիայում պատվաստման առաջին փուլը»,- ասել է վարչապետը:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 2 391 447 մարդ, մահացել՝ 59 072-ը: «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշով Ֆրանսիան հինգերորդ երկիրն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո:
Կարծիքներ